Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման կարգը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի հուլիսի 13-ին տրված «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության» թիվ ԵՀԹՎ-29/066 թույլտվությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունն ու «ԳԵՈՌԵՅԴ» ՓԲԸ-ի հայտը, որոշման նախագծի քվյարկության արդյունքներով __ կողմ, __ դեմ, ___ ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողերից «ԳԵՈՌԵՅԴ» ՓԲԸ-ի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու նպատակով, 2 տարի ժամկետով, 126.3096հա հողամասերի համար սահմանել սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/, մեկ հեկտարը 25000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, որից՝
1) 89.0231 հեկտար այլ գյուղ հող /09-023-0238/,
2) 37.2865 հեկտար արոտավայր /09-023-0237/:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |