Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման կարգի պահանջներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1.Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Դարբաս և Լծեն բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխությունը, ըստ որի առաջարկվում է Սիսիան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.1125հա (5 միավոր), ոիրց 0.0675հա արոտավայր (կադ. թաղամասեր՝ 09-040-0203-ից 1 միավոր, 09-031-0103-ից 2 միավոր) 0.0450հա այլ հողատեսք (կադ. թաղամաս 09-031-0102-ից 2 միավոր) փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբեկտների հողերի կատեգորիա՝ «էներգետիկայի օբյեկտների հողեր» գործառնական նշանակությամբ՝ հողմային էլեկտրակայանի շինարարության համար: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |