Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, հիմք ընդունելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 981-Ն, ՀՀ կառավարության 2020թ նոյեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի 287-Ն և 2020 թվականի մարտի 284-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> թիվ 2081-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, հանրության գերակա շահ ճանաչված հողամասերն առաջարկված փոխհատուցման գումարներով օտարելու Հայաստանի Հանրապետությանը՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |