|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 հոկտեմբերի 2023 թվականի N 58-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԱՅՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր 0.09787հա հողամասը՝ (ծածկ.՝ 09-028-0311-0001) և գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք 0.03295հա հողամասը՝ (ծածկ.՝ 09-028-0303-0004) փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ էներգետիկայի գործառնական նշանակության:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |
Կողմ -12 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՅԿ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(7.76 Մբ)
|
|
(1.29 Մբ)
|
|
(620.98 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|