Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասին 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին և երրորդ մասերով, 60-րդ հոդվածի առաջին մասին 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման կարգի 44-րդ կետի ը) և 46.2 կետի թ) ենթակետերով ու հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ __ կողմ, __ դեմ, ___ ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների «ընդերքօգտագործման հողեր» գործառնական նշանակության 52.7715 հեկտար հողամասը /գրանցման վկայական՝ N 30032018-09-0032/ տրամադրել կառուցապատման իրավունքով, 25 տարի ժամկետով, ընդերքօգտագործման նպատակով՝ մեկ հեկտարի համար սահմանելով տարեկան 120000 ՀՀ դրամ վճար:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |