|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 նոյեմբերի 2018 թվականի N 88-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 20-ի նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 29(Ն) որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2019 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի կողմից 2019 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին: 4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 18(Ն) որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 21(Ա) որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին: 7. Հայաստանի Հանրապետությանը հողամասեր նվիրելու մասին: 8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին: 9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Աղիտու բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին: 10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 16-ի թիվ 15-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին: 11. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիանի քաղաքային գրադարան» հիմնարկը համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին: 12. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Սիսիանի համայնքի կողմից ներդրումային ծրագիր ներկայացնելու և այդ նպատակով նախաձեռնող խումբ ստեղծելու և խմբի անհատական կազմը հաստատելու մասին: |
Կողմ -11 ԱՅՎԱԶՅԱՆ Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է. ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ. | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|