|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 13  մարտի  2025 թվականի N 283-Ա
 | 
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ԹԻՎ 036-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով՝ որոշում եմ. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի 2023 թվականի հունիսի 15-ի «Սիսիան համայնքում աղետների ռիսկի կառավարման խորհուրդ ստեղծելու և Սիսիանի համայնքի ղեկավարի 2019 թվականի սեպտեմբերի 12-ի N746-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 036-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 1-ին կետի թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
 
 
 | 
| | Կից փաստաթղթեր՝ | 
|  | (24.25 Կբ)
 հավելված |  | 
 | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |