Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ  կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման կարգը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի հուլիսի 13-ին տրված «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության» թիվ ԵՀԹՎ-29/066 թույլտվությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունն ու «ԳԵՈՌԵՅԴ» ՓԲԸ-ի հայտը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  11  կողմ,  -  դեմ,  -  ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Բռնակոթ բնակավայրի սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողերից «ԳԵՈՌԵՅԴ» ՓԲԸ-ի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու նպատակով, 2 տարի ժամկետով, 126.3096հա հողամասերի համար սահմանել սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/, մեկ հեկտարը 25000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, որից՝ 
  1) 89.0231 հեկտար այլ գյուղ հող /09-023-0238/,
  2) 37.2865 հեկտար արոտավայր /09-023-0237/:
2.  Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: