Այսօր: Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 687
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.04.20 ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԱՌԹԻՎ

Սիրելի' կանայք, սիրելի' մայրեր, քույրեր, շնորհավորում եմ ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Ապրիլի 7-ը առանձնակի խորհուրդ ունի իր մեջ, այն տոնվում է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Թանկագի՛ն տիկնայք, դուք եք կյանքի ու երջանկության կենարար աղբյուրը, ձեր ընտանիքների ուժն ու հենասյունը: Մաղթում եմ, որ այս դժվար իրավիճակում ձեզ չլքի լավատեսությունն ու ընտանեկան խաղաղությունն ապահովելու կարողությունը, թող այն սատար լինի և օգնի ձեր ընտանիքներին՝ հաղթահարելու այս անհանգիստ ու լարված օրերը:
Նորից ու նորից շնորհավոր, սիրելի մայրեր, քույրեր, եղեք երջանիկ, միշտ ժպտացեք ու ժպիտ պարգևեք:
Առողջություն և լավատեսություն բոլորիդ:

07.04.20 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020թ. ապրիլի 14-ին, ժամը 10:00-ին Սիսիանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման առաջին եռամասյակի ընթացքի մասին: 2.  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2020 թվականին բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտեր ներկայացնելուն համաձայնություն տալու մասին: 3. «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհի մրցույթին ներկայացված հայտի համաֆինանասավորման չափ սահմանելու տալու մասին: 4. Սիսիանի համայնքի ավագանու նիստերի առցանց հեռարձակման ծրագրին համաֆինանսավորման համաձայնություն տալու ... Մանրամասն
05.04.20 ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՎԵՑ 185 ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

Սիսիանի համայնապետարանը, բարերարների աջակցությամբ, սննդի ծանրոցներ է տրամադրել համայնքի սոցիալապես անապահով, բազմազավակ և կարիքավոր 185 ընտանիքների:

Ծանրոցների պարունակության մեծ մասը տրամադրվել է գործարարի կողմից, ով չի ցանկացել հրապարակել իր անունը: Հերթական անգամ իր աջակցությունն է ցուցաբերել նաև <Բայազետ> մսամթերքի արտադրական ընկերության տնօրեն Տիգրան Մոմջյանը՝ տրամադրելով մսի պահածոներ և կիսաֆաբրիկատներ: Իսկ մեր համաքաղաքացի Ռաֆաել Դանիելյանի կողմից ընտանիքները սալորաչիր ստացան: Սիսիանի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում բոլոր աջակիցներին այս դժվարին պահին կարիքավոր ընտանիքների կողքին լինելու համար:

03.04.20 ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Քաղաքացիների կողմից առցանց ծառայությունների կիրառումը խթանելու և ստեղծված իրավիճակում նրանց այցը համայնքապետարաններ բացառելու նպատակով՝ մշակվել է  կարճ ուղեցույց-տեսահոլովակ, որը ներկայացնում է, թե ինչպես քաղաքացիները, համայնքային կայքերից օգտվելով, կարող են առցանց դիմել համայնքապետարան։

Տեսահոլովակը հետևյալ հղմամբ:

02.04.20 ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԻՍԻԱՆՑԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցը: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ այցելեցին քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Քառօրյայի զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհելու նրանց շիրիմներին: Այդ օրերին Սիսիանը ինը զոհ տվեց: Արցախյան պատերազմի բովով անցած սիսիանցի ինը հերոսներ, պատերազմի լուրն առնելուն պես, միացան կամավորական ջոկատներին՝ շտապելով առաջնագիծ: Նրանք զոհվեցին 2016 թվականի ապրիլի 4-ին թշնամու անօդաչու սարքի գնդակոծությունից՝ պատմությանն ավանդելով հայրենիքի իրական նվիրյալի անձազոհ կերպարը:

24.03.20 ԾԱՂԿԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ասում են՝ գեղեցիկը կփրկի աշխարհը, գուցե դժվարությունները ևս հաղթահարվեն հենց գեղեցիկի շնորհիվ:
Սիսիանում այսօր մեկնարկել են կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները: Ծաղիկների երփներանգ տնկիները, գույն հաղորդելով շրջապատին, գարնանային տրամադրություն սփռեցին` ապացուցելով, որ անկախ ամեն ինչից, կյանքը շարունակվում է:

21.03.20 ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ «ԲԱՅԱԶԵՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Սիսիանի համայնքապետարանը, «Բայազետ» մսամթերքի արտադրական ընկերության հետ համատեղ, որպես օգնություն, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված միայնակ կենսաթոշակառուներից բաղկացած 93 ընտանիքների սննդի ծանրոցներ է տրամադրել: Երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում առաջին անհրաժեշտության սննդամթերքի և թարմ մսամթերքի բավարար պաշարը թույլ կտա միայնակ թոշակառուներին երկար ժամանակ մնալ տանը, նրանք ստիպված չեն լինի խանութ այցելել՝ վտանգելով իրենց առողջությունը: Ծանրոցները մեկառմեկ հասցեատերերին են հանձնվել Սիսիանում՝ համայնքապետարանի աշխատակիցների, իսկ բնակավայրերում՝ վարչական ղեկավարների կողմից: Սիսիանի համայնքապետարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում ... Մանրամասն
21.03.20 ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՒ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ՝ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ, ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՒ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Հարգելի՛ համաքաղաքացիներՀիմք ընդունելով ՀՀ պարետի հանձնարարականը և հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության պատճառով երկրում ստեղծված իրադրությունը՝ Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից՝ նվիրատվության կարգով, պարենային և ոչ պարենային ապրանքների ընդունում՝ համայնքի սոցիալապես անապահով և խոցելի խմբերի համար։ Նվիրատվությունների պահեստավորման և բաշխման նպատակով համայնքում ժամանակավոր պահեստավորման կետ կծառայի Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի դահլիճը (հասցե՝ Չարենցի 5):Տրամադրված նվիրատվությունների բաշխման ուղղությունների վերաբերյալ պարբերաբար կտրվեն տեղեկություններ։ Ապրանքները կընդունվեն ամեն օր՝ ժամը 9։00–ից 18։00–ը, բացի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 06.03.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 06.03.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 24.01.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.11.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.10.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.09.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.08.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 17.07.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.06.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 23.05.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 26.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.03.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.01.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.11.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 10.10.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 28.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 03.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.07.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.06.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.03.2018
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ 16.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31

(0283) 23330

sisiancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner