Այսօր: Երկուշաբթի, 25 Մայիսի 2020թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.05.20 ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՎԱՐՏԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ շրջանավարտներ, հարգելի՛ մանկավարժներ, ծնողներ, թեև այս տարի ուսումնական տարվա ավարտը նշում ենք ոչ ավանդական կերպով՝ առանց «Վերջին զանգի» տոնական արարողության, առանց ուրախ հավաքույթների, միջոցառումների, այնուամենայնիվ, ի սրտե  շնորհավորում եմ մեր շրջանավարտներին՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ:Շնորհավորում եմ և առանձնակի շնորհակալություն եմ հայտնում մեր մանկավարժներին, ովքեր ստեղծված իրավիճակում կարողացան դժվարությունները հաղթահարել, մեծ սիրով ու համբերատարությամբ գիտելիքներով զինել աշակերտներին:Սիրելի՛ շրջանավարտներ, դպրոցն ու դպրոցական տարիները ձեր կյանքի անբաժան մասնիկն ու լավագույն հուշերն են դառնալու, դպրոցում ստացած գիտելիքները լուսավորելու են ձեր ճանապարհը՝ տանելով ... Մանրամասն
21.05.20 ՈՉ ՄԻ ԴԻՄՈՒՄ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՄՆՈՒՄ

Սիսիանի համայնքի հարգելի՛ բնակիչներ, կոչ ենք անում համայնքապետարանին ուղղված բոլոր հարցերի դեպքում, սոցիալական հարթակներում գրառումներ կատարելու փոխարեն,  հավաստի և լիարժեք պաշտոնական տեղեկատվություն ստանալ՝ դիմելով միայն համայնքապետարան.

  • Կարող եք Ձեզ հուզող հարցերի վերաբերյալ դիմում ներկայացնել՝ այցելելով Սիսիանի համայնքապետարան. հասցե՝ ք. Սիսիան, Սիսական 31:
  • Կարող եք նաև առցանց տարբերակով ներկայացնել ձեր հարցերն ու առաջարկները՝ այցելելով համայնքապետարանի www.sisian.am պաշտոնական կայքի համապատասխան բաժիններ:

Սիրելի՛ բնակիչներ, վստահ եղեք, որ համայնքապետարան ներկայացված ոչ մի դիմում անպատասխան չի մնում, սահմանված կարգով և համապատասխան ժամկետներում բոլոր դիմումներին տրվում են պատասխաններ:

21.05.20 ԵՎՍ ՄԵԿ ՀԱՄԱՅՆՔԱՀԵՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը Սիսիանի համայնքապետարանին է տրամադրել կենտրոնի կարուձևի դասընթացի մասնակցիների կողմից կարված 55 արտահագուստ: Այն կօգտագործվի համավարակի պայմաններում համայնքում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների ժամանակ, մի մասը օգտագործման է հանձնվել Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսությանը՝ ախտահանիչ աշխատանքները առավել անվտանգ դարձնելու նպատակով:

20.05.20 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020թ. մայիսի 27-ին, ժամը 10:00-ին Սիսիանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 97-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 96-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:3. Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններին գույքը հանձնելու մասին: 4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի թիվ 06-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: 5. Հայաստանի ... Մանրամասն
19.05.20 ԱԽՏԱՀԱՆԻՉ ՆՅՈՒԹԵՐ՝ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՐԵՆՈ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ
Գործարար Կարենո Ստեփանյանը, չինական Youjie Weishi և հայկական SIS ECO ընկերությունների համատեղությամբ իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակներում, Սիսիանի համայնքապետարանին է տրամադրել Չինաստանից բերված $30000 արժողությամբ ախտահանիչ միջոցներ: Գործարարը հայ-չինական բարեկամության ջատագովն է և սերտ կապեր ունի Չինաստանի բիզնես-շրջանակների հետ, բարեգործական ծրագիրը կյանքի է կոչել Հեբեյի տարածաշրջանի իր գործընկերների հետ՝ Հայաստան բերելով $100 000 արժողությամբ ախտահանիչ միջոցներ: Սիսիանի համայնքապետարանին տրամադրված ախտահանիչ նյութերը կհատկացվեն համայնքային ենթակայության կառույցներին, Սիսիանի բժշկական կենտրոնին և քաղաքացիների հետ անմիջական շփման մեջ գտնվող այլ հիմնարկների:Սիսիանի համայնքի ղեկավար ... Մանրամասն
18.05.20 ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՈՒՀ-ԵՐԸ ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ՎԵՐԱԲԱՑՎԻ

Այսօր՝ մայիսի 18-ին, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել` համայնքապետարանի ղեկավար կազմի, համապատասխան բաժնի մասնագետի, ՆՈՒՀ-երի տնօրենների և տեղակալների մասնակցությամբ: Քննարկվեց նախակրթարանների վերաբացման հարցը:
Հաշվի առնելով ներկաների կարծիքները և այն փաստը, որ Սիսիանում օրերս գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը և վարակվածներից մեկը նախակրթարաններից մեկի սան է, որոշում կայացվեց, երեխաների առողջությունը չվտանգելու նպատակով, համայնքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբացման գործընթացը առայժմ հետաձգել:

14.05.20 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 30 ՕՐՈՎ ԵՐԿԱՐԱՁԳԵՑ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի ԺԱՄԸ 17.00-Ն
Հայաստանի Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում որոշում կայացրեց մարտի 16-ին ՀՀ-ում հայտարարված եւ մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով` մինչև հունիսի 13-ը ժամը 17:00-ը:Ստորև՝ կառավարության որոշման նախագիծը.«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաեւ` վարակ) հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին եւ առողջությանը եւ կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,-հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռեւս չեն վերացել, որի մասին են վկայում, ... Մանրամասն
13.05.20 ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Սիսիանում վերսկսվել է Մյասնիկյան-Շահումյան-Արամ Մանուկյան փողոցների ասֆալտապատման աշխատանքը: Այն իրականացվում է 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում:
Այսօր շինհրապարակ է այցելել Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ասֆալտապատում իրականացնող ընկերության պատասխանատուները համայնքի ղեկավարին են ներկայացրել աշխատանքի ընթացքը:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 06.03.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.04.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 06.03.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 24.01.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.11.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.10.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.09.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.08.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 17.07.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.06.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 23.05.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 26.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.03.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.01.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.11.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 10.10.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 28.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 03.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.07.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.06.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.03.2018
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ 16.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31

(0283) 23330

sisiancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner