12.05.25
ԿԱՆԱՉ Ու ԲԱՐԵԿԱՐԳ ՍԻՍԻԱՆ
|
Համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի նախաձեռնությունն է կարճ ժամանակահատվածում Սիսիան համայնքը դարձնել կանաչ, մաքուր և բարեկարգ։ Այդ ֆոնին բերվել են հազարավոր ծաղիկներ ու թփեր, որոնք տնկվելու են Սիսիան քաղաքի կանաչ գոտիներում՝ վերականգնելով դրանք, արդյունքում ունենալով ծաղկազարդ փողոցներ ու պուրակներ։ Ծաղիկների և թփերի տնկման լայնածավալ աշխատանքների մեկնարկը տրվել է Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակից։
|
|
09.05.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՄԱՅԻՍԻ 9֊Ի՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հայրենական Մեծ պատերազմի սիրելի՛ վետերաններ, հայրենակիցներ․Մայիսի 9-ը ոչ միայն Հայաստանի, այլ նաև համաշխարհային պատմության մեջ դրոշմվել է որպես Հաղթանակի և խաղաղության օր։80 տարի առաջ Հայրենական Մեծ պատերազմում մեր պապերի անձնազոհության, աննահանջ խիզախության և սխրանքների շնորհիվ վերջ տրվեց ֆաշիստական ագրեսիային՝ այդպիսով դնելով ժողովրդավարության հիմնաքարը, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով և ԽՍՀՄ 1 ծովակալ՝ Հովհաննես Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ...
Մանրամասն |
|
09.05.25
ՔԱՅԼԵՐԹ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Այսօր՝ մայիսի 9-ին, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80֊րդ տարեդարձի կապակցությամբ համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ քայլերթ է իրականացվել դեպի Հայրենական Մեծ պատերազմում Սիսիանի շրջանից և Սիսիան քաղաքից զոհված մարտիկների հիշատակին կառուցված երկու հուշարձաններ։Ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ են խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։Տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ընթացքում իրենց երաժշտական և պարային կատարումներով են ներկայացել «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, «Աղվան Մինասյանի անվան ԱՍԿ» ՀՈԱԿ սաները։ Շնորհավորական խոսքով է հանդես եկել Հովսեփ Առաքելյանը՝ շեշտելով Հայրենական Մեծ պատերազմում ...
Մանրամասն |
|
08.05.25
2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
2025թ. մայիսի 16-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ 2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 16-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։ 3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 28-ի թիվ 34-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան ...
Մանրամասն |
|
08.05.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՕՐՎԱՆ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ երկրապահներ․Այսօր մեծագույն ջերմությամբ ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ՝ Երկրապահի օրվա կապակցությամբ։Երկրապահ կամավորական միությունը (ԵԿՄ) ստեղծվել է Վազգեն Սարգսյանի կողմից՝ 1993 թվականին՝ կարճ ժամանակահատվածում դառնալով մեր հզոր բանակի ողնաշարը։Միության հիմնական նպատակներն ու խնդիրները՝ աջակցել հայրենիքի բարգավաճման և հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործին, օժանդակել ՀՀ զինված ուժերի հզորացմանը, դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և աջակցել բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի կռված ու հաշմանդամություն ստացած երկրապահներին և նրանց ընտանիքներին։ Արդեն 32 տարի է անցել ԵԿՄ ստեղծումից, սակայն այն մշտապես հավատարիմ է մնում ...
Մանրամասն |
|
05.05.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է դասընթաց «Աջակցություն այգեգործությանը» թեմայով։ Դասընթացը կիրականացվի երկու փուլով, յուրաքանչյուր փուլը 2 օրով (Դասընթացի առավելագույն տևողությունը 4 ժամ)։ Դասընթացին կարող են մասնակցել Սյունիքի մարզի բոլոր համայնքների բնակիչները։ Դասընթացին կարող են դիմել 18-65 տարեկան այն անձինք, որոնք ունեն տնամերձ այգի, զբաղվում են կամ պատրաստվում են զբաղվել այգեգործությամբ։ Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝Փուլ 1այգիների պլանավորում և տնկում,մշակման առանձնահատկություններ,էտի կազմակերպում,ոռոգում։Փուլ 2հիվանդությունների և վնասատուների դեմ պայքար,սեզոնային և եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում միջոցառումների իրականացում,բերքահավաք։Դասընթացի ...
Մանրամասն |
|
03.05.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ
|
Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին` #համապետական #շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև Սիսիան համայնքն իր բոլոր բնակավայրերի վարչական կազմերով, համայնքային նշանակության կազմակերպություններով, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներով, ուժային կառույցների աշխատակազմերով, մարզային ենթակայության կրթական, առողջապահական հիմնարկներով, հասարակական կազմակերպություններով, տնտեսվարողներով ու մասնավոր կառույցներով։Բոլոր բնակավայրերում և Սիսիան քաղաքում կատարվել են զբոսաշրջային և պատմամշակութային վայրերի, հանրային օգտագործման տարածքների, թաղամասերի, բակերի ու փողոցների սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ։ Լվացվել են համայնքի բոլոր հուշարձաններն ու ցայտաղբյուրները։Մաքրման ...
Մանրամասն |
|
01.05.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ հայրենակիցներ․Մայիսի 1֊ը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրն է։Տոնի առիթով սրտանց շնորհավորում եմ տարբեր ոլորտներում իրենց աշխատանքը նվիրումով և բարեխղճորեն կատարող բոլոր աշխատակիցներին։Հայ ժողովուրդը դեռևս դարերի խորքից առանձնացել է իր յուրահատուկ աշխատասիրությամբ, «քարից հաց քամելու» բացառիկ ունակությամբ, որն օրինակելի ու դրվատելի է եղել ամբողջ աշխարհի համար։Այսօր էլ մեր բարձր գիտակցումը մեզ ստիպում է մնալ այն համոզմունքին, որ բնակավայրի, համայնքի, մարզի և վերջապես երկրի ու պետության շենացումն ու բարգավաճումը բարեխիղճ ու սրտացավ աշխատուժով է պայմանավորված։Սիրելի' աշխատավորներ.Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով անսպառ ուժ ու եռանդ, խաղաղ ու ստեղծագործ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |