ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025թ. ապրիլի 18-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի ընթացքի մասին․
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 16-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին․
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին․
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող Շենաթաղ բնակավայր Աղբյուր թաղամաս թիվ 1 հասցեում գտնվող 0,092 հեկտար ջրային նպատակային նշանակության հողամասը «ԱՐՍԵՆ ԵՎ ՆԵՐՍԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին․
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սառնակունք բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին․
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դարբաս, Թասիկ, Տոլորս, Հացավան բնակավայրերում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին․
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 14-ի թիվ 011-Ա և 012-Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին.
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 04» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից: