ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 3 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-Ի ԴԱՍՏԻԱՐԱԿԻ, ՍՈՑ. ՄԱՆԿԱՎԱՐԺԻ, ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՐԱՀԱՆԳՉԻ ԵՎ ՀՈԱԿ-ԻՆ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՏՈՐՈՒՆԻՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԽՄԲԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ, ՈՒՅԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱՏԱՐԻՔ ԽՄԲԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ, ՏՈԼՈՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱՏԱՐԻՔ ԽՄԲԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի՝ 0.625 դրույքաչափով, սոց. մանկավարժի՝ 0.75 դրույքաչափով, ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ 1 դրույքաչափով և ՀՈԱԿ-ին կից գործող Տորունիք բնակավայրի կարճաժամկետ խմբի դաստիարակի՝ 0.5 դրույքաչափով, Ույծ բնակավայրի տարատարիք խմբի դաստիարակի՝ 0.56 դրույքաչափով, Տոլորս բնակավայրի տարատարիք խմբի դաստիարակի՝ 0.56 դրույքաչափով թափուր պաշտոնների համալրման նպատակով։
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին ՀՀ ԿԳ նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը (հղում՝ https://escs.am/am/news/4652)։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 10:30-ին, ք. Սիսիան, Շիրվանզադե 4ա հասցեում: Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 8։30-ից մինչև 17:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի ապրիլի 16-ը ժամը 17:00-ը: Մրցույթն անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978։
Տեղեկությունների համար զանգահարել՝ /0283/23923, /+37493/197468 հեռախոսահամարով կամ այցելել «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ (հասցե՝ ք.Սիսիան, Շիրվանզադե 4ա, Էլ. փոստ` tiv3nuh@sisian.am։