ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025թ. մարտի 14-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
2․ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորում ապահովելուն համաձայնություն տալու մասին․
3․ «Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում ենթադրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորում ապահովելուն համաձայնություն տալու մասին․
4․ Սիսիան համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման հաստատելու մասին․
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն համարվող գույքի (հողամասերի, շենքերի ևշինությունների) օտարման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին․
6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 16-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին․
7․ «Սիսիանի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին․
8․ «Սիսիանի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին․
9․ «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին․
10․ «Սիսիանի համայնքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին․
11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին․
12․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 120․2 հեկտար հողամասերը 2025-2026 թվականների ընթացքում անտառվերականգնման աշխատանքներ կատարելուն համաձայնություն տալու մասին․
13․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 03» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից: