ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024թ. նոյեմբերի 22-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 99-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
2․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիա) ստանալու նպատակով 2025 թվականին բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտ ներկայացնելուն համաձայնություն տալու մասին․
3․ Աննա Գառնիկի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում վերանշանակելու մասին․
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ 020-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 13» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից: