Սիսիան համայնքում սոցիալական ծառայությունների մասնակցային պլանավորման և սոցիալական ներառման գործընթացն ապահովող հանձնաժողովի ստեղծման մասին
Սիսիան համայնքի ղեկավարը նախաձեռնում է համայնքում ստեղծել սոցիալական ծառայությունների մասնակցային պլանավորման և սոցիալական բարեփոխումների գործընթացն ապահովող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):
Հանձնաժողովի ստեղծման նպատակն է նպաստել համայնքում սոցիալական կարիքների բացահայտմանը, կարիքներից բխող մասնակցային սոցիալական ծրագրերի մշակմանը, դրանց իրականացման համար ֆինանսական միջոցների հայթայթմանը, համայնքի կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը։
Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել՝
1) համայնքի ավագանուց՝ մինչև երկու անդամ,
2) սոցիալական աշխատողներից՝ մինչև երկու անդամ,
3) համայնքապետարանի աշխատակազմից՝ մինչև երկու անդամ,
4) համայնքային ենթակայության կազմակերպություններից՝ մինչև երկու անդամ,
5) համայնքում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններից՝ մինչև 5 անդամ,
6) համայնքում սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների ներկայացուցիչներից՝ մինչև երեք անդամ,
7) համայնքի բնակիչ հանդիսացող, սոցիալական ծառայություններ ստացող շահագրգիռ անձանցից՝ մինչև չորս անդամ։
Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցող և վերոնշյալ կատեգորիաներին պատկանող անձինք, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և համայնքի բնակիչ հանդիսացող շահագրգիռ անձինք պետք է լրացնեն ստորև ներկայացված հետաքրքրության հայտադիմումը և սույն հայտարարության հրապարակումից հետո՝ 10 օրվա ընթացքում՝ մինչև ս/թ․ հուլիսի 8-ը, ժամը՝ 18:00, հայտն ուղարկեն համայնքապետարան՝ հետևյալ էլեկտրոնային հասցով sisiancity@mail.ru։
Հայտադիմումները կդիտարկվեն և կընտրվեն սույն նպատակով ձևավորված հանձնաժողովի կողմից։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսոհամարով՝ 0283 2 33 30:
Անուն, ազգանուն
|
|
Համայնք/բնակավայր
|
|
Կազմակերպություն, պաշտոն (առկայության պարագայում)
|
|
Հեռախոսահամար
|
|
Էլեկտրանային փոստի հասցե
|
|
Նկարագրեք սոցիալական ոլորտի Ձեր փորձառությունը (Առավելագույնը 5 նախադասություն):
|
|
Ո՞րն է հանձնաժողովի կազմում ընդգրկվելու Ձեր մոտիվացիան, ակնկալիքը (Առավելագույնը 5 նախադասություն):
|
|
Ինչո՞ւ համայնքը հենց Ձեզ պետք է ընտրի հանձնաժողովի կազմում (Առավելագույնը 5 նախադասություն):
|
|
Դիտարկումներ, առաջարկություններ (Առավելագույնը 5 նախադասություն):
|
|
Հետաքրքրության հայտադիմում