Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2024 թվականի մարտի 14-ին, ժամը 10:00-ին, Սիսիանի համայնքապետարանի շենքում /ք. Սիսիան, Սիսական 31/կանցկացվի մրցույթ հետևյալ պաշտոնների համար՝
1) աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ (ծածկագիր` 2.1-5),
2) աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-5),
3) աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-9),
4) աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետներ (ծածկագրեր` 2.3-12, 2.3-14),
5) աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետներ (ծածկագրեր` 2.3-15, 2.3-17),
6) աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-18),
7) աշխատակազմի գլխավոր մասնագետներ (ծածկագրեր` 2.3-22, 2.3-23, 2.3-24),
8) աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-21),
9) աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետներ (ծածկագրեր` 3.1-11, 3.1-13, 3.1-22),
10) աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետներ (ծածկագրեր` 3.1-23, 3.1-24),
11) աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի երկրորդ կարգի մասնագետներ (ծածկագրեր` 3.3-13, 3.3-18, 3.3-31):
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ՀՀ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացիներ)։
Դիմող քաղաքացիները Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ կամ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) գրավոր դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
բ) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
գ) արական սեռի անձինք նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
դ) մեկ լուսանկար՝ 3X4 սմ չափսի,
ե) անձնագրի պատճենը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը:
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, իսկ արական սեռի անձինք նաև՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2024 թվականի փետրվարի 28-ը մինչև ժամը 17:00-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ ստանալու համար կարող են հետևել azdarar.am և sisian.am կայքերին, իսկ պաշտոնի անձնագրերին /նայել կից ֆայլը/ և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Սիսիան, Սիսական 31, հեռ. (0283) 2-33-30/ և ՀՀ Սյունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն /ք. Կապան, Գ. Նժդեհի 1, հեռ. (0285) 4-42-79/: