ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է բաց մրցույթ համայնքային սեփականություն հանդիսացող 09-006-0250-0069 ծածկագրով 304քմ բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասի վերաբերյալ, հողամասի վճարի տարեկան մեկնարկային չափը 1քմ-ի համար 400 դրամ:
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 26-ին ժամը 11։00-ին, Սիսիանի համանքապետարանում՝ ք․ Սիսիան, Սիսական 31 հասցեում։
Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից 3 օր առաջ, ժամը 18։00-ին։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
ա) հայտ,
բ) մրցույթին մասնակցելու համար սահմանված 3000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթեր,
դ) տեղեկանք համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնից համայնքային բյուջեի հանդեպ պարտք չունենալու վերաբերյալ։
Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար հողամասի (գույքի) մեկնարկային գնի 5%-ի չափով։
Մրցույթի հաղթող է ճանաչվում առավելագույն գին առաջարկած մասնակիցը։
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9։00-18։00 ընկած ժամանակահատվածում։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Սիսիանի համայնքապետարան՝ ք․ Սիսիան, Սիսական 31, հեռ․ (0283)2-33-30 կամ (0283)2-49-88։