ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի
դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին:
2.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 19-ի թիվ 21-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնելու մասին: 
4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2024 թվականին բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտեր ներկայացնելուն համաձայնություն տալու մասին: 
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող արոտներից և գյուղատնտեսական այլ նշանակության հողերից 0.32751հա հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին: 
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում գտնվող արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական տարածքներ նպատակային նշանակության հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին: 
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ռ. Իսրայելյան փողոց 39/65 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: 
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Աշոտավան բնակավայրի 2-րդ փողոց 29/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: 
9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն անհատույց և անժամկետ օգտագործման հանձնելու մասին: 
10. Տարածք հատկացնելու մասին: 
11. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 24-ի թիվ 46-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 
12. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 13» բաժինը: 
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից: