ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի
դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 19-ի թիվ 21-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն համարվող գույքի (հողամասերի, շենքերի և շինությունների) օտարման 2023 թվականի ծրագիրը հաստատելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարի կիրառման կարգը և չափերը հաստատելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական սահմաններում պետական կամ համայնքային հողամասերում քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառույցների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո դրանք ուղղակի վաճառքի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից շահագործական հետախուզում կատարելու համար «ԷՆ ԷՌ ԷՄ» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/ տրամադրելու մասին:
7. «ՀԳՆՔ ԳՐՈՒՊ ՍՊԸ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համայնքային հողամասերից սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/ սահմանելու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շամբ բնակավայրի 1-ին փողոցին աջ կողմից հատող երկար փողոցը անվանելու մասին:
9. Սիսիանի քաղաքապետարանի և Հենրիկ Բարսեղյանի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագրում լրացում կատարելու և հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:
10. Սիսիան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների անհատական կազմը հաստատելու մասին:
11. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 24-ի թիվ 45-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
12. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 11» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից: