ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023թ. հուլիսի 24-ին, ժամը 10:00-ին Սիսիանի համայնքապետարանի
դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման երկրորդ եռմասյակի ընթացքի մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 19-ի թիվ 21-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Աշոտավան բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին:
6. Սիսիան համայնքում 2023 թվականի աշնանը ծառերի հատում ու էտ իրականացնելու մասին:
7. Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի մրցութային հանձնաժողով ստեղծելու և անհատական կազմը հաստատելու մասին։
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արոտներից 235,11342հա հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին:
9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող արոտներից և գյուղ. այլ նշանակության հողերից 4419,95194հա հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 09» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից: