ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023թ. հունիսի 28-ին, ժամը 17:00-ին Սիսիանի համայնքապետարանի
դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 19-ի թիվ 21-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի արոտավայրերի և խոտհարքների օգտագործման համար վճարի չափ սահմանելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումն ապահովելուն համաձայնություն տալու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքի վարձակալության պայմանագիրը երկարաձգելու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Շիրակի փողոց, նրբանցքը վերանվանելու մասին:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 08» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից: