Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սիսիանի համայնքի հարգելի բնակիչներ.
Սույն թվականի մարտի 15-ից կառավարության ծրագրով (պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկի պարարտանյութի հաշվով՝ 9000 դրամը) ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ ձեռք բերելու նպատակով կարող եք դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժին (անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և հողի սեփականաշնորհման վկայական): Սիսիանի համայնքի բնակավայրերի բնակիչները կարող են դիմել իրենց վարչական ղեկավարին:
Ելնելով շահառուի կողմից մշակվող հողատարածքի չափից՝ պարարտանյութի վաճառքն իրականացվում է հետևյալ չափաբաժիններով՝
1) ազոտական պարարտանյութ՝ 1 հեկտարի համար մինչև 500 կգ,
2) ֆոսֆորական պարարտանյութ՝ 1 հեկտարի համար մինչև 400 կգ,
3) կալիումական պարարտանյութ՝ 1 հեկտարի համար մինչև 300 կգ: