29.04.24
Հայտարարություն
|
Բոլորիդ հրավիրում ենք ներկա գտնվելու «Աշուղ Սյունու սրտի զարկն ես` իմ Սյունիք» խորագրով միջոցառմանը, որը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 30-ին` ժամը 16:00-ին` «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում: Միջոցառումը կընթանա Աշուղ Աստղանուշի, Աշուղ Լեյլիի, Աշուղ Ռազմար Սասունցու և բանաստեղծուհի, արծաթագործության և ոսկեգործության վարպետ Անահիտ Դանիելյանի մանակցությամբ: Միջոցառման աջակից` Սիսիանի համայնքապետարան:
|
|
29.04.24
Քաղաքացու օրը` Սիսիանում
|
Քաղաքացու օրվա կապակցությամբ սույն թվականի ապրիլի 27-ին Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի դահլիճում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում 14-30 տարեկան երիտասարդների հետ:Բանախոսը` Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարի Թևոսյանն էր, ով ՀՀ ՏԻՄ-ում ամենաերիտասարդ աշխատակազմի քարտուղարն է:Նա NDI-ի կողմից իրականացվող «Կատարինե» ծրագրի շրջանավարտ է, «Համայնքը ես եմ» ակումբի անդամ, IVLP Impact Award-ի 2023 թվականի մրցանակիր:Հանդիպման ժամանակ բանախոսը նախ պատասխանեց համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանի հարցերին, ապա հարցեր ուղղելու հնարավորություն ...
Մանրամասն |
|
25.04.24
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելից
|
Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի կապակցությամբ Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ 2024 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցավ բազմամարդ քայլերթ` Սիսակ Նահապետի անվան հրապարակից դեպի Մեծ Եղեռնի հիշատակին նվիրված հուշարձան:
|
|
25.04.24
Հայտարարություն
|
Սիսիան համայնքի 14-30 տարեկան սիրելի’ երիտասարդներ,2024 թվականի ապրիլի 27-ին` ժամը 11:00-ին, հրավիրում ենք ձեզ Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն` Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպված հանդիպում-քննարկմանը մասնակցելու համար:Բանախոսը` Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարի Թևոսյանն է:Մարի Թևոսյանը պատմաբան, զբոսաշրջության մասնագետ է, կատարել է մի շարք կամավորական, հասարակական աշխատանքներ:Եղել է «Արմաթ» ինժիներական լաբորատորիայի Շինուհայրի մասնաճյուղի խմբակավար, զբաղեցրել համայնքային և հանրային տարբեր պաշտոններ:Մասնակցել է Տաթև համայնքի 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին, ընտրվել ավագանու անդամ։ 2022 թվականից մինչ այսօր աշխատում է Տաթևիհամայնքապետարանում՝ ...
Մանրամասն |
|
23.04.24
Հայտարարություն
|
Սիսիան համայնքի հարգելի’ բնակիչներ, ______________________________________________________ Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ սույն թվականի ապրիլի 24-ին` ժամը 11:00-ին` Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կմեկնարկի քայլերթ` Սիսակ Նահապետի անվան հրապարակից դեպի Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան: Միասի՛ն հարգենք Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
|
|
19.04.24
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ
|
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կատարվել են հուշարձանների հարակից տարածքների մաքրման աշխատանքներ, լվացվել են հուշակոթողները:
|
|
19.04.24
Սիսիան համայնքի Ույծ բնակավայում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին Կառավարության նախաձեռնությամբ վերակառուցվում է
|
Սույն թվականի ապրիլի 18-ին համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանն այցելել է բնակավայր, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել ավարտման ժամկետների վերաբերյալ, մանրամասն ուսումնասիրել նախագիծն ու իր գոհունակությունը հայտել այն փաստի վերաբերյալ, որ աշխատանքների վերջնարդյունքում ամբողջությամբ կպահպանվի եկեղեցու նախնական տեսքը: Հավելենք, որ եկեղեցին կառուցվել է 1617 թվականին է և մինչ օրս չէր հիմնանորոգվել:
|
|
17.04.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
2024թ. մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի՝ Սալվարդ բնակավայարի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԳԵՈՌԵՅԴ» ՓԲ ընկերության կողմից վարչական տարածքում (այսուհետ՝ Ձեռնարկող) նախատեսվող ընդերքօգատագործման աշխատանքների «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն հանրային քննարկում 1-ին փուլ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374)77212212:Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |