05.08.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
2022 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Մուցք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Գեոռեյդ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Մուցքի ոսկու հանքավայրի թևերում (Սալվարդ Սարի հյուսիս-արևելյան լանջ)՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հանրային քննարկում (1-ին քննարկում): Մուցք բնակավայրի բնակիչներին, հանրության շահարգիռ մարմիններին հրավիրում ենք մասնակցելու հանրային քննարկմանը:
|
|
04.08.22
«ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-Ի ԼՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳՈՐԾՈՂ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԽՄԲԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
|
Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության Լոր բնակավայրի գործող կարճաժամկետ խմբի դաստիարակի թափուր պաշտոնի համար՝ 0,5 դրույքաչափով։ Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին ՀՀ ԿԳ նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը (հղում՝ https://escs.am/am/news/4652)։Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝1) դիմում (Ձև 1), 2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ), 3) անձը հաստատող փաստաթուղթ, 4) աշխատանքային ստաժի վերաբերյալ ...
Մանրամասն |
|
02.08.22
Հանդիպում-քննարկում համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, A.R.S Progetti միջազգային իտալական ընկերության և հայկական "ԱՐՓԱ" բնապահպանական հիմնադրամի փորձագետների միջև
|
Սույն թվականի օգոստոսի 1-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, A.R.S Progetti միջազգային իտալական ընկերության և հայկական «ԱՐՓԱ» բնապահպանական հիմնադրամի փորձագետների միջև։ Քննարկում ծավալվեց մասնավորապես Համաշխարհային բանկի աջակցությամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» (ՏՏԵԶ) ծրագրի շրջանակներում։ Ուսումնասիրվեց նաև համայնքապետարանի և Զբոսաշրջային այցելավայրերի կառավարման կազմակերպությունների համագործագցության փորձը։
|
|
01.08.22
Այցելություն համայնքի մի շարք բնակավարեր
|
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սույն թվականի հուլիսի 28-ին և 29-ին այցելեցին համայնքի Աղիտու, Աշոտավան, Արևիս, Թասիկ, Հացավան և Սալվարդ բնակավայրեր։ Այցելության նպատակը տեղում բնակիչներին հուզող հարցերին և բնակավայրին առնչվող խնդիրներին ծանոթանալն էր։ Աշխատանքային այցի շրջանակներում նրանք շրջեցին նաև նախակրթարաններով և դպրոցներով` ուսումնական հաստատություններում առկա խնդիրները քննարկելու նպատակով։
|
|
26.07.22
Պարգևատրվեց շնորհակալագրով` երկարամյա գործունեության և անբասիր աշխատանքի համար
|
Հարազատ դարձած "Սիսիանի թիվ 2 ՆՈՒՀ" ՀՈԱԿ-ին հրաժեշտ տվեց Զվարթ Հովսեփյանը, ով 25 երկար ու ձիգ տարիներ աշխատել է համանուն ՀՈԱԿ-ում։ Իր վաստակած հանգստին մեկնելուց առաջ տիկին Զվարթը համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի կողմից պարգևատրվեց շնորհակալագրով` երկարամյա գործունեության և անբասիր աշխատանքի համար։ Հուզումնառատ հանդիպման վերջում համայնքի ղեկավարի պաշտոնակատարը մաղթեց առողջ, երկար և խաղաղ կյանք։
|
|
22.07.22
Այցելություն Ույծ, Իշխանասար և Շաքի բնակավայրեր
|
Սույն թվականի հուլիսի 21-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հովհաննիսյանն այցելել են Ույծ, Իշխանասար և Շաքի բնակավայրեր՝ բնակիչների հետ զրուցելու, բնակավայրերին վերաբերող խնդիրները քննարկելու նպատակով: Նրանք շրջել են բնակավայրերի թաղամասերով, այցելել դպրոցներ, ինչպես նաև հանդիպել վարչական ղեկավարներին:
|
|
22.07.22
2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
2022թ. հուլիսի 29-ին, ժամը 10:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման երկրորդ եռամսյակի ընթացքի մասին: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 76-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 3. Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին:4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին:5. Գույքը վարձակալությամբ տրամադրելու մասին:6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ...
Մանրամասն |
|
21.07.22
Հայտարարություն
|
Սիսիանի համայնքի հարգելի՛ բնակիչներ, 2022 թվականի օգոստոսի 10-ին Սիսիանում կայանալիք հայ-իրանական փառատոնի պատշաճ կազմակերպման համար Սիսիանի համայնքապետարանին անհրաժեշտ են անգլերեն և (կամ) ռուսերեն լեզուների իմացությամբ կամավորներ: Ցանկացողները կարող են զանգահարել 028323330 հեռախոսահամարին կամ դիմել համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |