Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասի 100-րդ կետով և նկատի ունենալով Տիգրան Բալասանյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել քաղաքացի Տիգրան Բալասանյանի դիմումը` Սիսիան քաղաքի Վ․ Խորենի փողոց թիվ 17 հասցեում նոր կառուցվող երկհարկանի ավտոտեխսպասարկման կետի շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ և տալ շինարարության թույլտվություն:
2. Աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: