Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի հերթական նիստի օրակարգը․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի զարգացման ծրագիրը հաստատելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 19-ի թիվ 21-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: