Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարի 2018 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 276-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողով հետևյալ կազմով.
1) Ա. Կարապետյան - աշխատակազմի քարտուղարի ժ/պ, հանձնաժողովի նախագահ,
2) Հ. Բլբուլյան - աշխատակազմի կազմակերպական բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար,
3) Լ. Հարությունյան - աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետի ժ/պ, հանձնաժողովի անդամ,
4) Հ. Հարությունյան - աշխատակազմի կազմակերպական բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,
5) Ա. Հակոբջանյան - աշխատակազմի կազմակերպական բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ:»
2. Աշխատակազմի քարտուղարի ժ/պ-ին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: