|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 փետրվարի 2024 թվականի N 023-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանում հավաքների իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանում հավաքների իրազեկումների գրանցամատյանի վարման ձևը՝ համաձայն հավելված 2-ի: 3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -11 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(15.43 Կբ)
|
|
(443.55 Կբ)
|
|
(48.00 Կբ)
հավելվածներ |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|