Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 90-րդ հոդվածի 6-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 7 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 76-Ն որոշմամբ հաստատված 2022 թվականի համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 29143,170 հազար դրամ ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս՝ «Արտադպրոցական կրթություն» բաժնի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքեր և շինությունների կառուցում» հոդվածին՝ Սիսիանի համայնքի ֆուտբոլի դպրոցի հարակից տարածքում դրենաժային համակարգի կառուցման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 76-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն 1-4 հավելվածների: