Այսօր: Կիրակի, 23 Փետրվարի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 003-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2025 թվականի N 003-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.

Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝

1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 124-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «եկամուտների գծով` 2529953.1 հազար դրամ» բառերը և թիվը փոխարինել «եկամուտների գծով` 2560641.3 հազար դրամ» բառերով և թվով: 

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով` 2529953.1 հազար դրամ» բառերը և թիվը փոխարինել «ծախսերի գծով` 4289289.6 հազար դրամ»բառերով և թվով: 

3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «դեֆիցիտը (պակասուրդը)` 0 դրամ» բառերը և թիվը փոխարինել «դեֆիցիտը (պակասուրդը)` 1728648.2 հազար դրամ» բառերով և թվով: 

4) որոշման 1-ին կետի հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն 1-ից 6 հատվածների:  

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -11

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԻԿ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՇՈՏ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՋԻՎԱՆ

ԴԱՎԹՅԱՆ ԴԱՎԻԹ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(166.60 Կբ) Եզրակացություն
(2.14 Մբ) Հիմնավորում
(178.50 Կբ) 1-6հատվածներ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner