Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 32-րդ կետով և 77-րդ հոդվածի 3-րդ մասով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականության 2022 թվականի գույքագրման փաստաթղթերը համաձայն 1-ից 4 հավելվածների՝
1) հիմնական միջոցներ - 4497728558 /չորս միլիարդ չորս հարյուր իննսունյոթ միլիոն յոթ հարյուր քսանութ հազար հինգ հարյուր հիսունութ/ ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով.
2) շրջանառու միջոցներ - 42926299 /քառասուներկու միլիոն ինը հարյուր քսանվեց հազար երկու հարյուր իննսունինը/ ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով.
3) հիմնական միջոցների մաշվածք - 1912615184 /մեկ միլիարդ ինը հարյուր տասներկու միլիոն վեց հարյուր տասնհինգ հազար մեկ հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ արժեքով.
4) հիմնական միջոցների մնացորդային արժեք - 2585113374 /երկու միլիարդ հինգ հարյուր ութսունհինգ միլիոն մեկ հարյուր տասներեք հազար երեք հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ արժեքով: