Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետը.
1․ Տալ նախնական համաձայնություն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի պատվերով
1) «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ, Անգեղակոթ, Գորայք, Սառնակունք, ՈՒյծ, Նորավան բնակավայրերում դպրոցական շենքերի կառուցման աշխատանքներին.
2) «ՀԻԴՐՈ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Աշոտավան և Ախլաթյան բնակավայրերում դպրոցական շենքերի կառուցման աշխատանքներին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: