Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դարբաս, Թասիկ, Տոլորս, Հացավան բնակավայրերի համակցված փաստաթղթում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող 0,12հա բնակավայրերի բնակելի կառուցապատման, 0,074հա գյուղատնտեսական արոտավայր, 0,05հա գյուղատնտեսական այլ հողատեսք և 0,033հա գյուղատնտեսական արոտավայր հողամասերը փոխադրել էներգետիկայի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության։
2․ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։