Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով․
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի արտահերթ նիստի օրակարգը․
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 99-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին․
3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին․
4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում սոցիալական ծառայությունների բարելավման, մասնակցային սոցիալական ծառայությունների ներդրման և հանձնաժողովի ստեղծման կարգը սահմանելու մասին․
5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 98-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին․
6) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի Սիսականի փողոց 19/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին․
7) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի Ռ.Իսրայելյան փողոց 39/19 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։