Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով ու համայնքի ավագանու կանոնակարգով և նկատի ունենալով գյուղատնտեսության, բնության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի արձանագրությունն ու համայնքի ղեկավարի առաջարկը․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 21-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4. գյուղատնտեսության, բնության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողով.
1) Արմենակ Վարուժանի Միրզախանյան - հանձնաժողովի նախագահ,
2) Անահիտ Շավարշի Պետրոսյան - հանձնաժողովի տեղակալ,
3) Անի Դերենիկի Հարությունյան - հանձնաժողովի անդամ»:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ-ին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: