Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ հոդվածի առաջին մասով ու 689-րդ հոդվածով, նկատի ունենալով «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ․ Այվազյանի 2021 թվականի սեպտեմբերի 2-ի գրությունն ու համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով - կողմ, 8 դեմ, - ձեռնպահ
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Ե․ Չարենցի փողոց 5 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ (վկ․՝ 04022022-09-0041) 0,08378հա հողամասը և վրան կառուցված շենք շինությունները, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: