Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով ու նկատի ունենալով «Իմիջ Մ․Գ․» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սիսիան քաղաքի Գ․Նժդեհ փողոցում, ոստիկանության հարակից տարածքում տեղադրված գովազդային վահանակի համար «Իմիջ Մ․Գ․» ՍՊԸ-ի 2024 թվականի համար ներկայացրած հայտը`36քմ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու մասին՝ ամսական 54․000 ՀՀ դրամ վճարով՝ վճարելով 900295101118 հաշվեհամարին։
2. Թույլտվությունը տրամադրել սահմանված տուրքը վճարելուց հետո:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։