Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի 2024 թվականի դեկտեմբերի 6-ի հերթական նիստի օրակարգը․
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին․
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականության 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին․
3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի թիվ 14-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․
4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 16-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին․
5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։