| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք  ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  28  հունիսի  2023 թվականի N 35-Ա | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածով ու նկատի ունենալով քաղաքացի Նորվարդ Ստեփանի Խաչատրյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի և քաղաքացի Նորվարդ Ստեփանի Խաչատրյանի միջև Շաղատ բնակավայրի 1-ին փողոց թիվ 6 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքից՝77.8քմ մակերեսով տարածքի՝ չօգտագործվող լվացքատան շենքի վերաբերյալ 2022 թվականի հուլիսի 1-ին կնքված վարձակալության պայմանագիրը և վարձակալության պայմանագրի նոր ժամկետ սահմանել 2024 թվականի հուլիսի 1-ը: 
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:  | 
 Կողմ -11  ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(12.70 Կբ)
  |  
  | 
(122.92 Կբ)
 եզրակացություն |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |