Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Արայիկ Ռոբերտի Օրդուխանյանի 2024 թվականի ապրիլի 16-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 4-րդ փողոցում գտնվող անշարժ գույքը` 0.112հա հողամասը (վկ.` 1959575) և նրա վրա կառուցված շինությունը, հասցեավորել և տրամադրել ք. Սիսիան, Հարավ-Արևմտյան թաղամասի 4-րդ փողոց, 30 հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։