Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 32-րդ կետով և 77-րդ հոդվածի 3-րդ մասով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականության 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը համաձայն 1-ից 3 հավելվածների՝
1) հիմնական միջոցներ - 4 749 275 269 /չորս միլիարդ յոթ հարյուր քառասունինը միլիոն երկու հարյուր յոթանասունհինգ հազար երկու հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով,
2) շրջանառու միջոցներ - 20 588 610 /քսան միլիոն հինգ հարյուր ութսունութ հազար վեց հարյուր տասը/ ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով,
3) հիմնական միջոցների մաշվածք - 1 928 770 302 /մեկ միլիարդ ինը հարյուր քսանութ միլիոն յոթ հարյուր յոթանասուն հազար երեք հարյուր երկու/ ՀՀ դրամ արժեքով,
4) հիմնական միջոցների մնացորդային արժեք - 2 820 504 967 /երկու միլիարդ ութ հարյուր քսան միլիոն հինգ հարյուր չորս հազար ինը հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ արժեքով։