Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով․
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի արտահերթ նիստի օրակարգը․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին:
3. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի և Գորայքի համայնքապետարանների գործունեությունը դադարեցնելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերի մասին: