Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N16-Ն որոշումը և 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման 46.2. կետի դ) ենթակետն ու հաշվի առնելով «ՇԱՀԱՊՈՆՔ» բնապահպանական հասարակական կազմակերպության դիմումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
1. Տալ համաձայնություն Սիսիան համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 235,11342հա արոտը, համաձայն հավելվածի, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 5/հինգ/ տարի ժամկետով տրամադրել «ՇԱՀԱՊՈՆՔ» բնապահպանական հասարակական կազմակերպությանը Հարավային Կովկասում էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով:
2. Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 1 հեկտարի համար 0 /զրո/ ՀՀ դրամ:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: