Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 002-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 2024 թվականի N 002-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի ԹԻՎ 14-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի  համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 14-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և որոշման 2-րդ հավելվածի 2-րդ՝ «Աշխատակազմի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը» կետի «17» տողի «առաջատար մասնագետ» «2» թիվը փոխարինել «3» թվով, «27» տողի «առաջատար մասնագետ» «5» թիվը փոխարինել «6» թվով և «33» տողի «առաջատար մասնագետ» «2» թիվը փոխարինել «4» թվով:

2. Սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:


Կողմ -11

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ

ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

Դեմ -3

ԴԱՎԹՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԴԱՎԹՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՋԻՎԱՆ

Ձեռնպահ -1

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՅԿ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.17 Մբ) հիմնավորում
(324.38 Կբ) եզրակացություն
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner