Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ և 689-րդ հոդվածների 1-ին մասերով և նկատի ունենալով Արմինե Սարգսյանի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի և Շուշան Խաչատրյանի հոկտեմբերի 29-ի դիմումներն ու համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 7 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Չարենցի 5 հասցեում գտնվող շենքում համատեղ և անհատույց օգտագործման իրավունքով 2-րդ հարկից 34,81քմ մակերեսով սենյակ հատկացնել Շուշան Հովհաննեսի Խաչատրյանին, իսկ 3-րդ հարկից՝ 35,96քմ մակերեսով սենյակ Արմինե Ռոբերտի Սարգսյանին 2021 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ը պարապմունքներ անցկացնելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: