Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ և 29-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նորավան բնակավայրում գտնվող անշարժ գույքը 1,09578հա ընդհանուր մակերեսով /0,50974հա, ծածկագիր՝ 09-068-0038-0003 և 0,58604հա, որի վրա առկա է կիսաքանդ շինություն, ծածկ․՝ 09-068-0038- 0002/ նոր դպրոցական շենքի կառուցման և սպասարկման նպատակով նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը:
2 Համայնքի ղեկավարին` ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։