Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասով, նկատի ունենալով պայմանագրերում նշված 16-րդ և 17-րդ կետերն ու համայնքի ղեկավարի առաջարկը.
1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի (նախկինում Սալվարդի համայնք) և Սեյրան Փանյանի միջև Սալվարդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 3,0հա (վկ․՝ 0013046) և 2,7հա (վկ․՝ 0013047) գյուղատնտեսական նշանակության վարելահողերի վերաբերյալ 2001 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված վարձակալության պայմանագրերը և վարձակալության պայմանագրերի նոր ժամկետ սահմանել մինչև 2034 թվականի ապրիլի 19-ը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: