Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով ու «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 8 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 18(Ն) որոշման մեջ կատարել փոփոխություններ և որոշման 3-րդ հավելվածի կարգի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Գյուղական բնակավայրերից՝
ա. երկուշաբթի օրը՝ Իշխանասար բնակավայրից,
բ. երեքշաբթի օրը՝ Տոլորս, Աշոտավան, Հացավան, Բնունիս բնակավայրերից,
գ. չորեքշաբթի օրը՝ Շաքի բնակավայրից,
դ․ հինգշաբթի օրը՝ Անգեղակոթ և Շաղատ բնակավայրերից,
ե. ուրբաթ օրը՝ Նորավան, Բռնակոթ, Վաղատին բնակավայրերից,
զ. շաբաթ օրը՝ Ույծ բնակավայրից»:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: