Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 110-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 2024 թվականի N 110-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 99-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 99-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «եկամուտների գծով` 2685439․3 հազար դրամ» բառերը և թիվը փոխարինել «եկամուտների գծով` 2719780.4 հազար դրամ» բառերով և թվով․

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով` 3564731․7 հազար դրամ» բառերը և թիվը փոխարինել «ծախսերի գծով` 3599072.9 հազար դրամ» բառերով և թվով․

3) որոշման 2-րդ կետի 1-ին հատվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 1-ի․

4) որոշման 3-րդ կետի 2-րդ  հատվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 2-ի․

5) որոշման 4-րդ կետի 3-րդ հատվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 3-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -16

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԻԿ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՇՈՏ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՋԻՎԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԻ

ԴԱՎԹՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(287.51 Կբ) Եզրակացություն
(1.21 Մբ) Հիմնավորում
(132.00 Կբ) հավելվածներ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner